
Google-ից օգտվողները արդեն վիրտուալ մուտք ունեն աշխարհի ամենամեծ թանգարանների նկարներին: Թանգարանները կարելի է դիտել Google art Project-ում, հայտնում է fun.facenews.ua-ը:
Այնտեղ ներկայացված են 385 սրահ աշխարհի 17 ամենամեծ թանգարաններից: Բացի այդ, այդ նախագիծն ինտերակտիվ է, քանի որ օգտվողները կարող են ստեղծել գլուխգործոցների իրենց սեփական ցուցակը:
Իսկ Street View ֆունկցիան հնարավորություն է տալիս «զբոսնել» բոլոր թանգարաններում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել