Tert.am–ը գրում է.
ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում պատրաստվում են կառուցել աշխարհի ամենամեծ մեծածախ առևտրային քաղաքը, որը կզբաղեցնի 4645120 քառակուսի մետր տարածք և կարժենա 5.9$ միլիարդ, գրում է International Business Times-ը և հավելում,որ այն կկոչվի «Դուբայ մեծածախ քաղաք» և իր մեջ կներառի բանկային ծառայություններ, պահեստներ, բնակելի շենքեր և բեռնային համալիրներ:
Քաղաքի կառուցումը կտևի տասը տարի: Ծրագրի մեկնարկը տրվել է մարտի 1-ից` Դուբայի շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել