408065Հոլանդացի գիտնականները ուսումնասիրել են Չինաստանից բերված 1000-ամյա Բուդայի արձանը: Համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ XI կամ XII դարերի Բուդայի արձանն իր ծածկույթի տակ թաքցնում է բուդայական վարպետի մումիացված մնացորդներ:

Այն մասին, որ արձանի ներսում գտնվում է մարդկային մնացորդներ, գիտնականները ավելի վաղ ենթադրել են: Սակայն, հետազոտության ժամանակ ևս մեկ ցնցող բացահայտում է կատարվել: Հեռացված ներքին օրգանների փոխարեն հայտնաբերել են թղթի փաթեթ` չինական հիերոգլիֆներով, գրում է Twizz-ը:

Թե դա ինչ տեքստ է, դեռ հնարավոր չէ ասել, քանի որ թուղթն անհնար է այդտեղից դուրս բերել: Սակայն կարդացվել է այնտեղ գրված անունը: Դա չինական մեդիտացիայի դպրոցից վանական Լյու Ցյուանն է, որը մահացել է 1100 թվականին:

408065

Внутри 1000-летней статуи Будды нашли тайное послание | фото 3Внутри 1000-летней статуи Будды нашли тайное послание | фото 4

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել