article-0-005BA73B00000578-851_468x755Դևիդ և Վիկտորյա Բեքհեմներն իրենց որդուն ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են միկրբլոգների օգնությամբ, հայտնում է tvoymalysh.com.ua-ն:

Այսօր նրանց ավագ որդի Բրուքլինը դարձել է 17 տարեկան: Եվ մայրը, և հայրը անմիջապես շնորհավորել են իրենց որդուն Instagram-ի էջերում:

Վիկտորյան գրել է. «Ծնունդդ շնորհավոր, գեղեցիկ տղա: Մենք շատ ենք հպարտանում քեզնով և սիրում ենք քեզ: Անհնար է հավատալ, որ դու արդեն 17 տարեկան ես»:

Իսկ ահա թե ինչ լուսանկար և գրառում է տեղադրել հայրը. «17 տարի առաջ այս փոքրիկ տղամարդը լույս աշխարհ եկավ և փոխեց մեր կյանքը։ Դա ամենաթանկագին նվերն էր մեզ համար, որը մեզ ստիպում է ժպտալ և հպարտանալ ամեն անգամ, երբ նա մտնում է մեզ մոտ։ Էլ փոքր չէ, սակայն մինչև հիմա ժպիտ է առաջացնում: Ծնունդդ շնորհավոր» :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել