Բրիտանիայի մայրաքաղաքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը ապրելու և աշխատելու համար: Euromag-ի փոխանցմամբ` համապատասխան ուսումնասիրությունը կատարել են Savills անշարժ գույքի վաճառքի գործակալության մասնագետները:
Միջին վիճակագրական լոնդոնցու համար կեցությունը, որը հաշվարկվել է բնակելի և գրասենյակային տարածքների վարձակալության ծախսերի հիման վրա, տարեկան արժենում է 103 972 եվրո: Այս ցուցանիշով Լոնդոնը գլխավորում է աշխարհի 20 ամենաթանկարժեք քաղաքների ցուցակը:
Լոնդոնն այս ցուցակում առաջատար դիրքը պահպանում է 2014-ից ի վեր: Վերջին 5 տարում կյանքը բրիտանական մայրաքաղաքում թանկացել է 18 տոկոսով:
Մյուս եվրոպական քաղաքներից այս ցուցակում տեղ են գտել Փարիզը (4-րդ տեղ), Մոսկվան (13-րդ տեղ), Բեռլինը (18-րդ տեղ):
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/04/london/1953001
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել