Araratnews.am-ը գրում է.
Նյու-Յորքի շինարարության վարչությունը մերժել է ռուս միլիարդեր Ռոման Աբրամովիչին 6 մլն դոլարի դիմաց իրականացնել իրեն պատկանող երեք շենքերի միավորումը: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով New York Post-ին:
Ինչպես հաղորդվում է, 2014-ի օգոստոսին նա ձեռք է բերել երեք առանձնատուն Մանհեթենում՝ 78 մլն դոլարով: Շենքերի վերակազմավորման համար նրան հարկավոր է քաղաքի Հուշարձանների պաշտպանության հանձնաժողովի հատուկ թույլտվությունը (New York City Landmark Preservation Commission):
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/nyu-yorkhi-shinararuthyan-varchuthyuneh-merzhel-e-rus-miliarder-roman-abramovichin/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել