Barometer.am-ը գրում է.
Մի ակնկալեք, որ մարդիկ առանց ձեր խնդրանքի կկռահեն ձեր ցանկությունները: Անհրաժեշտ է բացել բերանը և ասել, թե ինչ է պետք: Այսպիսով, ինչպես հարցնեք, որպեսզի մերժում չստանաք:
1. Իմացեք Ձեր սեփական արժեքը
Եթե չիմանաք ձեր գինը, ապա դիմացինին կթողնեք, որպեսզի նա գնահատի ձեզ: Իմանալ սեփական արժեքն ու բարձրաձայնել, տարբեր բաներ են: Եթե կարծում եք, որ դուք պետք է ստանաք 150.000 դրամ, ապա պետք է ձգտեք, որպեսզի առավելագույնի հասցնեք այս ցուցանիշը: Այս դեպքում ավելի հեշտ կստանաք այն, ինչ ուզում եք:
2. Իմացեք, թե ինչի եք արժանի
Մարդկանց մեծ մասը, որպես կանոն կանայք, զոհաբերում են իրենց՝ հանուն ուրիշների: Դա լավ չէ: Իհարկե պետք է զիջումների գնալ, բայց չպետք է մոռանաք ինքներդ ձեր մասին:
3. Եղեք կոնկրետ
Հակիրճ և կոնկրետ արտահայտեք ձեր ցանկությունները: Եթե դա չանեք, ապա շատ երկար կպահանջվի ձեր նպատակին հասնելու համար:
4.Ենթադրություններ մի արեք
Կապ չունի,թե որքան լավ եք ճանաչում մարդկանց: Նա չի կարող գուշակել ձեր ցանկությունները, անգամ եթե այն ակնհայտ է:
5.Խոսեք ձեր արժեքների մասին
Սահմանեք առաջնային նպատակաները, որպեսզի հետագայում չզղջաք, որ չեք հասցրել:
6. "Ոչ" պատասխանը դեռ վերջնական չէ
Օրինակ, եթե ինչ-որ մեկը մերժում է ձեզ, ապա մի այրեք կամուրջները, մի փչացրեք հարաբերությունները, և մի հրաժարվեք ձեր առաջարկից: Խնդրին նայեք ձեր դիմացինի աչքերով:
Ամենավատը, որ կարող է պատահել, պարզապես ամեն ինչ թողնել է այնպես, ինչպես որ կա:



