Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հայտարարել են, որ միջոց են գտել իմունային համակարգին ստիպելու պայքարել քաղցկեղի դեմ: Հետազոտողները յուրահատուկ կենսաբանական մարկերներ են հայտնաբերել ուռուցքում, որոնք անվանել են հիվանդության «աքիլեսյան գարշապար»: Բացահայտման մասին հոդվածը հրապարակվել է Science ամսագրում:
Գիտնականները պարզել են, որ ըստ աճի և օրգանիզմում տարածվածության՝ քաղցկեղային բջիջներն իրենց հետո կենսամարկերների՝ մակերեսային պրոտեինների որոշակի խումբ են կրում: Դրանք հայտնաբերելով՝ կարելի է իմունային համակարգի աշխատանքն ուղղել դրանք պարունակող բջիջների դեմ պայքարին:
Մեթոդը հիմնված է հիվանդի ԴՆԹ-ի ուսումնասիրման վրա և գիտնականների խոսքով՝ այն կկարողանա փոխարինել քիմիա և ռադիոթերապիաներին: Դրա փոխարեն կառաջարկվի վակցինա՝ պատրաստված հիվանդի քաղցկեղային ուռուցքից հանված պրոտեինների հիման վրա: Այն իմունային համակարգը կուղղի նպատակաուղղված պայքարի չարորակ բջիջների դեմ:
BBC News-ի հաղորդմամբ՝ նոր մեթոդը դեռ չի փորձարկվել հիվանդների վրա: Գիտնականները հույս ունեն այն փորձարկել առաջիկա 2 տարում:
Նշվում է, որ բուժման նոր ձևը կարող է առավել արդյունավետ լինել քաղցկեղի այնպիսի ձևերի դեպքում, որոնցից են՝ մելանոման կամ թոքերի քաղցկեղը: Գիտնականները նշում են, որ այդպիսի պրոցեդուրաները չեն կարող էժան լինել:



