Panorama.am-ը գրում է.
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը արձագանքել է այն հայտարարություններին, թե ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում խոչընդոտել են:
«ՀՀ ԱՆ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից խմբի անդամներին արգելվել է տեսակցել վերաբերյալ ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձին՝ վարույթն իրականացնող մարմնի` տեսակցությունները արգելելու մասին որոշման հիմքով:
ՔԿՀ-ի վարչակազմի գործողությունները ամբողջությամբ բխում են քրեական դատավարության և քրեակատարողական օրենսդրության պահանջներից:
Մասնավորապես, ըստ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի` քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ