Panorama.am-ը գրում է.

Եթե աշխարհի հնագույն քաղաքներից շատերը տեղակայված են Մերձավոր Արևելքում և այսօրվա դրությամբ այնքան էլ բաց չեն զբոսաշրջիկների համար, ապա Եվրոպայի մի քանի հնագույն քաղաքներ ավելի քան բաց են ճամփորդներին ընդունելու համար: Անդրադառնալով Եվրոպայի 16 հնագույն քաղաքներին՝ գրում է  «Тhe Telegraph» պարբերականը:

Պարբերականը որպես Եվրոպա մայրցամաքի հնագույն 16 քաղաքներից մեկը ներկայացնում է Երևանը:

«Հռոմի հիմնադրումից 30 տարի առաջ Հայաստանի ներկա մայրաքաղաքն Ասիայից դեպի Եվրոպա ընկած ճանապարհին կարևոր առևտրային կանգառ է եղել։ Այն ենթարկվել է հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի, իսկ ավելի ուշ` 1920թ.-ին, խորհրդային Կարմիր բանակի ներխուժումներին»,- գրում է պարբերականը:

Շարունակելով անդրադարձը՝ պարբերականը դիտարկում է անում, որ Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի մայրաքաղաք Երևանում նկատվեց մշակութային օջախների ավելացման միտում: «Тhe Telegraph»-ի գնահատմամբ, Երևանը ապշեցնող քանակությամբ թանգարանների տուն կարծես լինի: Նշվում է, որ Երևանում նաև հաստատուն կերպով զարգանում է զբոսաշրջությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել