Untitled-1ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պատրաստ է չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) մասին մի շարք նյութեր գաղտնազերծել: Գաղտնիքը նա խոստանում է բացահայտել ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում: korrespondent.net-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է նրա նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Փոդեսթան:

«Ես այդ մասին խոսել եմ Հիլարիի հետ: Կարծում եմ՝ ինձ հաջողվեց նրան համոզել, որ պետք է գաղտնազերծել հնարավորինս շատ փաստաթղթեր, քանի որ մարդիկ պետք է ճշմարտությունն իմանան»,- ասել է նա:

Փոդեսթան ՉԹՕ-ի մասին գաղտնի տեղեկության բացահայտման հայտնի կողմնակից է: Նա այդպիսի կոչ է արել դեռևս 1990-ական թթ., երբ աշխատել է որպես ԱՄՆ նախագահի վարչակազմի ղեկավար Բիլ Քլինթոնի օրոք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել