Barometer.am-ը գրում է.
Գոլ ջուրն ու մեղրն ամեն օր կիրառելով կարող եք ունենալ հետևալ արդյունքները`
Խմելու ջուրն ու մեղրը կարող են օգնել Ձեզ ազատվել ավելորդ քաշից:
Եթե Ձեզ անհանգստացնում են մեղրում առկա շաքարի մասին մտքերը, ապա կարող եք մոռանալ դրանք, քանի որ իրականում դա նրա առավելություններից մեկն է, որովհետև մեղրում առկա շաքարը բնական ծագում ունի ու առողջ կալորիաների աղբյուր է:
Ամեն օր առավոտյան մեկ բաժակ մեղրաջուրը քաղցած ժամանակ ընդունելով կլավացնեք մարսողական համակարգը:
Մեղրի հակաբորբոքային հատկությունները կհանգստացնեն ստամոքսի թթվայնությունը ու միաժամանակ կլավացնեն աղիների աշխատանքը:
Մեղրը ապշեցուցիչ հակաբակտերիալ ազդեցություն ունի: Բնական մեղրը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով, որոնք պաշտպանում են բակտերիաներից:
Կարող եք մոռանալ սուրճի մասին. մեղրաջուրը էներգիա ստանալու երազանքների նոր ըմպելիքն է:
Մեղրը և գոլ ջուրը նաև օգնում են օրգանիզմին ազատվել թույներից: Օգնելով աղիների կանոնավոր աշխատանքին` այն օգնում է նաև ազատվել օրգանիզմում կուտակված թույներից, որոնք կուտակվելով, հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում:



