Սակրամենտոյի (Կորդովա Ռանչո,Կալիֆոռնիա) երկու ամերիկահայեր՝ Հայկ Քուրդօղլանյանն ու Արտյոմ Սարգսյանը, ձերբակալվել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար ծառայողական պարտականությունները կատարելիս արգելքներ ստեղծելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է slavicsac.com-ը։
Ինչպես այսօր հայտնել է Սակրամենտոյի շերիֆի օկրուգի մամուլի կենտրոնը, 25-ամյա Հայկին ու 34-ամյա Արտյոմին ձերբակալել են փետրվարի 28-ին՝ երկրից լազերի ճառագայթով օդաչուին լազերով կուրացնելու փորձից հետո:
Կասկածյալների մոտ հայտնաբերվել է հզոր լազերային սարք։ Նրանց քրեական պատասխանատվություն է սպասվում:
Fox News-ը հայտնում է, որ կասկածյալներին գրավի դիմաց ազատ են արձակել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել