Lurer.com-ը գրում է.
Թուրքիայի նախագահի որդին՝ Բիլալ Էրդողանը, ով տեղափոխվել է Իտալիա անցյալ տարվա հոկտեմբերին՝ ասպիրանտուրայում սովորելու համար, հեռացել է երկրից անվտանգության նկատառումներով: Էրդողան կրտսերը Բոլոնիայից Ստամբուլ է վերադարձել՝ վերցնելով կնոջն ու երեխաներին, գրում է Il Resto Del Carlino թերթը: Իր հեռանալու մասին Բիլալը հրաժեշտի նամակում է հաղորդել իտալացի ընկերներին:
«Մեր ընտանիքի անվտանգությունը շատ զգայուն հարց է դարձել երկու կառավարությունների համար՝ թուրքական և իտալական: Մի օր ես կվերադառնամ ձեզ մոտ՝ Բոլոնիա»,- ասված է նամակում:
Սակայն, ըստ պարբերականի, մեկնելու պատճառը կարող էր լինել ոչ միայն անվտանգության հարցը, այլև նրա դեմ քաղաքի դատախազության կողմից անցկացվող հետաքննությունը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=215449&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել