Աստղիկ Ալավերդյանը՝ կրկին մայրանալու լուրերի ու եթեր վերադառնալու մասին

Life.panorama.am-ը գրում է.

Վերջին օրերին համացանցում հայտնվել են հաղորդավարուհի Աստղիկ Ալավերդյանի լուսանկարները, որոնք շատերին թույլ են տվել կարծել, թե հաղորդավարուհին կրկին բալիկի է սպասում:

Այս լուրերը ճշտելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Աստղիկի հետ, ով սակայն մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրը.

«Ոչ, բալիկի չեմ սպասում, դեռեւս ողջ ուշադրությունս կենտրոնացրել եմ փոքրիկիս վրա: Ես մենակ եմ մեծացնում տղայիս, օգնող չունեմ ու ինձ համար երկրորդ բալիկ ունենալը դեռ շուտ է, բացի այդ ուզում եմ վայելել որդուս առաջին տարիները, ոչ մեկի հետ զգացողություններս չեմ ուզում կիսել»,- նշեց Աստղիկն ու պատմեց փոքրիկի մասին.

«Տղաս արդեն քայլում է, ողջ տնով մեկ վազվզում է, ինձնից բացի ոչ մեկի մոտ չի գնում, նա սիրահարված է ինձ, իսկ մեր ուժեղ սերը փոխադարձ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել