Tert.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Tert.am-ը հետ զրույցում անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքի նախագծին, անընդունելի համարեց ռեյտինգային համակարգը, որն ըստ նրա՝ քողարկված մեծամասնական համակարգ է:


«Սահմանադրության մեջ ամրագրված է, որ 100% համամասնական համակարգ է լինելու, բայց այդ ռեյտինգայինը համակարգը դարձնում է քողարկված մեծամասնական, ինչն ավելի վատն է, քան գործող եղած մեծամասնական ընտրակարգը»,-ասաց նա և նշեց, որ  միայն դա բավարար է, որ մրցակցության անհավասար պայմաններ ձևավորվեն կուսակցությունների միջև:


«Իշխող համակարգը առաջադրելու է ադմինիստրատիվ ռեսուրսներ ունեցող տարբեր միլիոնատերերի խմբեր բոլոր այդ 13 տարածքներում, և այդ խմբերի միջոցով փորձելու է տանել մաքսիմում ձայներ»,-ասաց նա և նշեց, որ այս պահին միայն իշխանությունն է պատրաստ  նման ընտրակարգով հանդես գալուն, իսկ մյուս քաղաքական ուժերի համար դա անակնկալ ընտրակարգ է:


Ինչ վերաբերում էլեկտրոնային տարբերակով ընտրացուցակները կազմելուն, ապա պատգամավորն ասաց, որ ամենամեծ խնդիրը ռեյտինգային է համակարգն է. «Եթե անգամ կրկնաքվեարկության և մյուս խնդիրներն էլ լուծվեն, քողարկված մեծամասնական համակարգը բավարար է, որ իշխանությունները վերարտադրվեն»:


Ըստ նրա՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը սկզբում Վենետիկի հանձնաժողով ուղարկելը և դրանից հետո լայն քննարկմանը ներկայացնելը միտում ուներ ցույց տալու, թե բոլորը գոհ են նախագծից, և մնացել է Հայաստանի ժողովուրդը և ընդդիմությունը:


«Ես կարծում եմ, որ քննարկումներից հետո դա պետք  է գնար Վենետիկի հանձնաժողով, և ոչ թե գնար  և հետո քննարկվեր»,-ասաց նա:


Էդմոն Մարուքյանը գտնում է, որ ռեյտինգային համակարգով իշխանությունը լուծում է ոչ թե մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած մարդկանց Ազգային ժողովում նորից հայտնվելու խնդիրը, այլ առաջին հերթին այդ մարդկանց միջոցով ձայն հավաքելու խնդիր, ինչը կրկին ընտրությունները դարձնելու է թաղային ընտրություն և ոչ թե քաղաքական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել