503551306-edՊրոցեսոր արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը՝ Intel-ը, հետաքրքրված է վիրտուալ իրականության սարքեր շուկա հանելով, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղյակ աղբյուրներին: Նշվում է, որ ընկերությունը համալրված իրականության «կրելու լրակազմ» է մշակում, որը մրցակիցներից կտարբերվի խորության ինֆրակարմիր տվիչով RealSense 3D-տեսախցիկի առկայությամբ՝ ունակ ստեղծելու վիրտուալ տարածության եռաչափ քարտեզ:

Թերթը նշում է, որ ի տարբերություն Microsoft-ի և HTC-ի՝ Intel-ը մտադիր է AR-գաջետի արտադրությունը թողնել գործընկերներին, ոչ թե վերջնական սպառողներին ինքնուրույն վաճառել օգտագործման պատրաստ արտադրանք: Թերթի տեղեկությամբ՝ ընկերությունն արդեն ունի սարքի նախատիպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել