Panorama.am-ը գրում է.
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարևան պետություններում` Իրանի Իսլամական Հանրապետությունում, Թուրքիայում և Վրաստանում, արձանագրված մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության դեպքերը և առկա վտանգը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առաջիկայում կիրականացնի կանխարգելիչ միջոցառումներ»,-նման հաղորդագրություն է տարածել ԳՆ սննդամթերքի անվտագության պետական ծառայությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նշված հիվանդության հարուցիչի ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու և հնարավորինս արագ հակաժանտախտային պատվաստանյութ ձեռքբերելու նպատակով` ծառայությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության «Կենդանիների առողջության համառուսական գիտահետազոտական ինստիտուտի» հետ: Կառավարությունը մարտի 3-ի նիստում արդեն իսկ ընդունել է համապատասխան որոշում, որը հնարավորություն կընձեռի արագ ձեռք բերել անհրաժեշտ պատվաստանյութը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



