rayo-barcaAraratnews.am-ը գրում է.

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ ջախջախեց «Ռայո Վալեկանոյին»: Տանտերերի կազմում խաղին հայտավորված էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը, որն այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ: Այս մասին հաղորդում է Armfootball.com-ը:

Խաղի հերոսը դարձավ Մեսսին, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: «Ռայոյի» կազմում խաղադաշտից հեռացվեցին Դիեգո Լյորենտեն և Իտուրան, իսկ հյուրերի կազմում 11 մետրանոցից վրիպեց Լուիս Սուարեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել