Panorama.am-ը գրում է.

ԱՊՊԱ համակարգում փոփոխություններն առաջացրել են վարորդների դժգոհությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը:

«ԱՊՊԱ-ի վերջին փոփոխությունն անհասկանալի է, թե ում օգտին է: Նախ՝ ինչպես պետք է որոշեն 50 հազար դրամի շեմը: Նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՊՊԱ-ն էր գալիս, տեղում անմիջապես հնարավոր չէր լինում որոշել հասցված վնասի չափը»,-ասաց նախաձեռնության անդամը:

Բացի այդ, նա թվարկեց մի շարք խնդիրներ, որոնց հետ կապված դիմել են և կառավարությանը, և տրանսպորտի ու կապի նախարարությանը, սակայն մինչ այսօր որևէ հստակ քայլեր չեն արվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել