Araratnews.am-ը գրում է.
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվող բասկյան շախմատում ի վերջո հանգրվանեց 5-րդ հորիզոնականում, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Մկրտչյանը լավ հնարավորություն ուներ լավագույն եռյակում մնալու համար, սակայն վերջին պարտիայում պարտվելով Նանա Դզագնիձեին` գրավեց 5-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում Ալեքսանդրա Կոստենյուկն է, Նանա Դզագնիձեին նվաճեց արծաթե մեդալ, իսկ եռյակի վերջում Վալենտինա Գունինան է:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/lilith-mkrtchyaneh-hamashxarhayin-mtavor-xagherum-i-verjo-gravec-5-rd-tegheh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել