Մեր օրգանիզմը մեզ նշաններ է տալիս որոշ առողջական խնդիրների մասին այս կամ այն նախանշանների միջոցով:

Մազերի, մաշկի, եղունգների վիճակը կարող են շատ բան ասել որոշ վիտամինների կամ նյութերի անբավարարության մասին:

Մարմնի վրայի մազերը նույնպես կարող են վկայել առողջական տարբեր խնդիրների մասին:

7 փաստեր առողջության մասին, որոնց մասին վկայում են մարդու մարմնի վրայի մազերը:

1 Գենետիկ ժառանգականություն

chncdhaHR0cHM6Ly9tYXJrZXRpdW0ucnUvd3AtY29udGVudC91cGxvYWRzLzIwMTYvMDMvNy1zaG9raXJ1eXVzaGhpaC1vc29iZW5ub3N0ZWpfYzRjYTQyMzhhMGI5MjM4MjBkY2M1MDlhNmY3NTg0OWIuanBlZw==.prx.b6702f59

Տարբեր էթնիկ խմբերին բնորոշ են մարմնի վրայի մազերի տարբեր տիպեր. Կարճ և բարակ կամ երկար և հաստ: Երկրորդ տիպը ավելի քիչ է հանդիպում Ասիայի բնակիչների մոտ, իսկ ահա Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բնակիչների մոտ դա տարածված է:

2 Աուտոիմունային խնդիրներ

chncdhaHR0cHM6Ly9tYXJrZXRpdW0ucnUvd3AtY29udGVudC91cGxvYWRzLzIwMTYvMDMvNy1zaG9raXJ1eXVzaGhpaC1vc29iZW5ub3N0ZWpfYzgxZTcyOGQ5ZDRjMmY2MzZmMDY3Zjg5Y2MxNDg2MmMuanBlZw==.prx.fbe61b5c

Աուտոիմունային հիվանդույթունների առկայության մասին է խոսում այն իրավիճակը, երբ մարմնի վրա հայտնաբերվում են մազերի կորուստ՝ առանձին կլոր տարածքներում: Բացի այդ, տղամարդու ճաղատությունը կամ ալոպեցիան նույնպես վկայում են աուտոիմունային համակարգի խնդիրների մասին:

3 Հորմոնալ խախտում

chncdhaHR0cHM6Ly9tYXJrZXRpdW0ucnUvd3AtY29udGVudC91cGxvYWRzLzIwMTYvMDMvNy1zaG9raXJ1eXVzaGhpaC1vc29iZW5ub3N0ZWpfZWNjYmM4N2U0YjVjZTJmZTI4MzA4ZmQ5ZjJhN2JhZjMuanBlZw==.prx.103bfbcd

Հիրսուտիզմ – սա այն իրավիճակն է, երբ կանանց մոտ նկատվում է մազակալում՝ բնորոշ տղամարդկանց: Նման նորմայից դուրս անցանկալի մազերի աճը ոչ միայն բազմաթիվ տհաճություններ և խնդիրներ է առաջացնում կականց մոտ, այլ նաև հորմոնալ խախտման նշան է հանդիսանում: Այս խնդիրը կարող է տարբեր պատճառներով առաջացած լինել, այդ պատճառով էլ պետք է դիմել բժշկի՝ ճիշտ բուժում ստանալու համար:

4 Խնդիրներ ձվարանների հետ

chncdhaHR0cHM6Ly9tYXJrZXRpdW0ucnUvd3AtY29udGVudC91cGxvYWRzLzIwMTYvMDMvNy1zaG9raXJ1eXVzaGhpaC1vc29iZW5ub3N0ZWpfYTg3ZmY2NzlhMmYzZTcxZDkxODFhNjdiNzU0MjEyMmMuanBlZw==.prx.4022fb52

Եթե հիրսուտիզմն ուղեկցվում է դաշտանային ցիկլի խախտմամբ, դա կարող է կանացի հիվանդությունների տիպիկ նախազգուշացում լինել: Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ՝ հիրսուտիզմի ամենատարածված պատճառներից մեկն է, որը հանգեցնում է նաև ձվարանների ոչ ճիշտ աշխատանքին:

 5 Ուռուցք

chncdhaHR0cHM6Ly9tYXJrZXRpdW0ucnUvd3AtY29udGVudC91cGxvYWRzLzIwMTYvMDMvNy1zaG9raXJ1eXVzaGhpaC1vc29iZW5ub3N0ZWpfZTRkYTNiN2ZiYmNlMjM0NWQ3NzcyYjA2NzRhMzE4ZDUuanBlZw==.prx.9c237260

Եթե հայտնաբերվում է տեստոստերոնի և DHEAS հորմոնի մակարդակի բարձրացում, ապա հնարավոր է, որ օրգանիզմում ինչ-որ տեղ ուռուցք է առաջացել, որը տղամարդու հորմոններ է արտադրում: Պետք է անպայման դիմել բժշկի և հետազոտվել:

6 Երկաթի պակաս կամ հիպոթիրեոզ՝ վահանաձև գեղձի գերֆունկցիա

chncdhaHR0cHM6Ly9tYXJrZXRpdW0ucnUvd3AtY29udGVudC91cGxvYWRzLzIwMTYvMDMvNy1zaG9raXJ1eXVzaGhpaC1vc29iZW5ub3N0ZWpfMTY3OTA5MWM1YTg4MGZhZjZmYjVlNjA4N2ViMWIyZGMuanBlZw==.prx.c8881c03

Բոլորը գիտեն, որ օրական 100-150 մազ կորցնելը նորմալ է համարվում մազերի թարմացման ցիկլի համար: Սակայն միանգամից «բռերով» մազաթափությունը կարող է խոսել լուրջ խնդիրների մասին. Երկաթի անբավարարություն կամ վահանաձև գեղձի գերֆունկցիա:

7 Վնասակար սովորություններ

chncdhaHR0cHM6Ly9tYXJrZXRpdW0ucnUvd3AtY29udGVudC91cGxvYWRzLzIwMTYvMDMvNy1zaG9raXJ1eXVzaGhpaC1vc29iZW5ub3N0ZWpfOGYxNGU0NWZjZWVhMTY3YTVhMzZkZWRkNGJlYTI1NDMuanBlZw==.prx.6f38c5d6

Որոշ վնասակար նյութերի ընդունումը (հաբեր, թմրադեղեր և այլն) կարող է լրջորեն ազդել օրգանիզմի վրա և արտահայտվել մարմնի մազակալումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել