Tert.am-ը գրում է.

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանը շաբաթ օրը՝ մարտի 5-ին, ժամը 14:30-ին փաստաբանի հետ միասին կլինի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես վկա ցուցմունք տալու համար:


Այս մասին հայտնում են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ից։

 

«Երկու օր առաջ Ժ. Սեֆիլյանն ստացել է համապատասխան ծանուցագիր: Գործի մանրամասները հայտնի չեն, սակայն հրապարակային գործչին թեկուզ վկայի կարգավիճակով նրա ակտիվ գործունեության շրջանում հարցաքննության կանչելն ինքնաբերաբար համապատասխան հարցեր է առաջացնում»,–ասվում է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել