e24db1fedf81dab0a9b3444d07a0f4f2Ուկրաինան չի կարող առաջիկա 20-25 տարում դառնալ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Ուկրաինան, անկասկած, չի կարող առաջիկա 20-25 տարում միանալ ԵՄ-ին, դա նաև վերաբերում է անդամակցությանը ՆԱՏՕ-ին»,- ընդգծել է նա։

Պյոտր Պորոշենկոյի գլխավորությամբ Ուկրաինայի ղեկավարությունը եվրաինտեգրումը համարում է իր քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ 2014 թվականին ստորագրվել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական և տնտեսական մասերը, որոնք նախատեսում են մասնավորապես ազատ առևտրի գոտի։ Նույն տարվա սեպտեմբերին այն վավերացվեց Գերագույն ռադայի կողմից։ Փաստաթուղթը վերջնականապես ուժի մեջ կմտնի պայմանագրի բոլոր մասնակից երկրների խորհրդարանների կողմից վավերացումից հետո։

Ներկայում միայն Նիդերլանդները չի վավերացրել Ասոցացման համաձայնագիրը։ Ապրիլի 6-ին երկրում այդ հարցով կանցկացվի հանրաքվե։ Արդյունքները խորհրդատվական բնույթ կկրեն։

Պորոշենկոյի խոսքով՝ Կիևը ԵՄ-ին անդամակցելու հայտ կտա 2020 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել