168.am–ը գրում է.
46-ամյա երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը Մանհեթենի Ֆլեյտայրոն թաղամասում գնել է 22 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն: Այստեղ նրա նոր հարևաններն են լինելու Չելսի Քլինթոնը և NASCAR-ի չեմպիոն Ջեֆ Գորդոնը: 
Երգչուհին պատրաստվում է իր նոր առանձնատանը ապրել 6-ամյա երկվորյակների` Մաքսի և Էմմայի հետ: Անառնձնատունն ունի չորս ննջասենյակ և վեց ու կես բաղնիք: Լոպեսի առանձնատունը ամենաերկար տունն է քաղաքում:

Առանձնատնից հրաշալի տեսարան է բացվում դեպի Madison Square Park: Իսկ տան պատերը սպիտակ են, որը երգչուհու ամենասիրելի գույնն է: 
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/03/04/604752.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել
