Lurer.com–ը գրում է.
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 5:1 հաշվով առավելության հասավ «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ:
Մեկնարկից 22 րոպե անց Իվան Ռակիտիչը բացեց հաշիվը, մեկ րոպե անց Լիոնել Մեսսին կրկնապատկեց կատալոնացիների գոլային առավելությունը: Առաջին խաղակեսի վերջնամասում 42 րոպեին դաշտի տերերը մնացին տասը հոգով` կարմիր քարտ ստացավ Դիեգո Լյորենտեն:
Երկրորդ խաղակեսում ` 53 րոպեին Մեսսին հեղինակեց իր երկրորդ գոլը, իսկ 4 րոպե անց դաշտի տերերը խփեցին այս խաղում իրենց միակ գոլը: Աչքի ընկավ Մանուշուն:
67-րդ րոպեին գրանցվեց հանդիպման երկրորդ կարմիր քարտը, այս անգամ «Ռայո Վալյեկանոյի» կազմից հեռացվեց Մանուել Իտուրան: 69-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցից վրիպեց Լուիս Սուարեսը:
72-րդ րոպեին Լիոնել Մեսսն Բուսկետսի փոխանցումից հետո դարձավ հեթ-տրկի հեղինակ, իսկ 84-րդ րոպեին Արդա Թուրանը վերջակետ դրեց հանդիպմանը:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը դաշտի տերերի պահեստայինների թվում էր, սակայն խաղադաշտ դուրս չեկավ:
Այս հաղթանակից հետո կապտանռնագույնները իրենց միավորների քանակը հասցրին 69-ի և Լա լիգայի մրաշարային աղյուսակի առաջատարն են: «Ռայո Վալյեկանոն» իր ակտիվում ունի 26 միավոր: