Tert.am–ը գրում է.
ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ջեյմսթաուն քաղաքի մոտակայքում գտնվող Նառագանսեթ նեղուցում փոքրիկ կղզի կա, որտեղ 1905-ին հսկայական տուն է կառուցվել: Այն ստացել է «Քլինգսթոն» անվանումը:
Ատլանտյան օվկիանոսին նայող տունը 1961-ին 3600 դոլարով ձեռք է բերել բոստոնցի ճարտարապետ Հենրի Վուդը: Մինչ այդ տունը 20 տարի դատարկ է եղել:
Տան յուրահատկություններից է պատուհանների քանակը` 65: Տան կառուցումը 36 982 դոլար է արժեցել: Տունը 10 սենյակ ունի, որոնցից յուրաքանչյուրը կարող է պարծենալ հոյակապ տեսարանով:
Արտասովոր ու գեղեցիկ տան լուսանկարները ներկայացնում է AdMe.ru-ն: 






Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/04/island-house/1951963
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



