Shamshyan.com–ը գրում է.
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 9-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 17:30-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Հակոբ Հակոբյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 4-րդ շենքի բնակիչ, 23-ամյա Գագիկ Մկրտչյանի վարած BMW մակնիշի 34 AA 955 համարանիշի և Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 2-րդ շենքի բնակիչ, 46-ամյա Հովհաննես Աբելյանի վարած Opel Vectra մակնիշի 34 ZF 307 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Հ. Աբելյանը և նրա ուղևորուհի, Աբովյան քաղաքի բնակիչ, 44-ամյա Մարինե Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ավտովթարը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում Opel-ի վարորդ Հ. Աբելյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Մուլտի Գրուպ» ընկերությունում: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



