Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու՞ հայ էպոսն ուսումնասիրած գիտնականներից Կարապետ Մելիք - Օհանջանյանին, Մանուկ Աբեղյանին, Ստեփան Կանայանցին, Թադեոս Ավդալբեգյանին, Հովսեփ Օրբելուն, էպոսն առաջինը գրառած Գարեգին Սրվանձտյանցին, առաջին ասացող Կրպեին և բազում այլ երախտավորների ոչ ոք էպոսագետ չի անվանում: Ինձ հետաքրքիր է նաև, թե ինչո՞ւ, օրինակ, հայ հնագույն պարերն ուսումնասիրած Սրբուհի Լիսիցյանին ոչ թե պարագետ են կոչում, այլ ուղղակի՝ ազգագրագետ: Ո՞ւր կորավ արդարությունը: Թե՞ նրանք ուղղակի հեգնանք կհամարեին իրենց հասցեին արված այդպիսի որակավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել