Մի ամբողջ ազգ, մի ամբողջ օր, քննարկում է, թե ինչու Քըրք Քըրքորյանը Հայաստան բառը կտակում չի օգտագործել: Ժողովուրդ նա իր սեփական ընտանիքի անդամներին նույնիսկ մի կերպ է հիշատակել: Եկեք Քըրքի կտակը հանգիստ թողենք ու անցնենք մեր առօրյա գործերին: Նեղացե՞լ է Հայաստանից, չի նեղացել, դրանք երկրորդական հարցեր են, որոնք ոչ մի կերպ չեն փոխվի: Ինչո՞ւ, որովհետև այն աշխարհից դեռ ոչ ոք ետ չի եկել՝ իր կիսատ գործերն ավարտելու համար:
Եվրատեսիլ երգի մրցույթին ներկայացվելիք երգի տեսահոլովակը նայեցի ու դե ստիպված երգն էլ լսեցի: Տեսահոլովակի վրա աշխատած թիմի ասեմ բռավո, իսկ այ երգի համար մի մեծ մինուս պետք է դնենք: Ներկայացվելիք երգը, նախ շատ բարդ հիշվող է, իսկ այսպիսի մրցույթներում յուրահատւկ երգ է պետք, որ մարդիկ երգչի հետ հավասար արտասանեն բառերը: Հետո գործիքավորումը, երգի բառերը, բառերի արտասանությունն իրար հետ ոչ մի աղերս չունեն, ոնց որ երեք տարբեր ասպեկտներ արհեստական իրար կցված լինեն ու կցված լինելուց զատ՝ պարտադրված:
Կաթնաշոռ անմիջապես ՊՆ-ից: Ահա այս թեման, որի նախադեպն ունեցել էինք Խտացրած կաթի տեսքով: Հենց սկզբից, կասեմ չեմ հավատում, որ դա ինչ-որ երկու հոգու հարստանալաու համար է արվել: Նախ, եթե անգամ ծառայող տղերքը կաթնաշոռ ունենաիյին իրենց օրվա ռացիոնում, հավանական է, որ կաթնաշոռը փոխել են ինչ-որ այլ ուտելիքի հետ և այդ ճանապարհով կաթնաշոռը կարող էր հայտնվել տատիկի մոտ, որից հետո դրսում կարելի կլիներ գնել տվյալ կաթնաշոռը: Պարզ էր չէ՞, եթե պարզ չէր վերընթերցեք ևս մեկ անգամ: Սուպերմարկետից չեք առել, այլ անհատ ՏԱՏԻԿԻՑ... Գուցե Թոռն էր բանակից տատիկին ուղարկել: Ի՞նչ կասեք: Այս պատմության մեջ կարևորն այն է, որ տատիկը օրվա հացի գումար վաստակելու համար վաճառում է ձեռքի տակ ունեցած, իրենից կոպեկների արժեք ներկայացնող ինչ-որ բան: Սրա ասին մտածեք: