Չգիտեմ պատմության մեջ նրանց մասին ով ինչ է գրել, բայց ես իրենց համարում եմ մեր ցեղակից: Ես՝ սերտ, բարեկամական հարաբերություններ ունենալով ուդինների հետ, կարող եմ փաստել, որ իրենք իրենց համարում են ուդիններ, ովքեր հայ ազգի մի ճյուղն են: Ուդինները՝ բնակվելով ներկայիս Ադրբեջանի տարածքում (Նիջ, Վարդաշեն և այլն), նույնպես ենթարկվել են հալածանքի ազերիների կողմից, քանի որ իրենք դիտվել են իբրև հայեր: Ուդինների ազգանվան վերջում նույնպես ՅԱՆ վերջածանցն է, ինչպես օրինակ իմ բարեկամ Դալլաքայաններինը: Կան նաև Ի վերջածանցով ազգանուններ Դալլարի, Օհանի և այլն: Ուդինների անձնանունները նույնպես հայակական են՝ Արմեն, Արամ... Ուդինները համարվում են հայ առաքելական եկեղեցու հետևորդներ: Այժմ նրանց մեծ մասը Ադրբեջանից արտագաղթել և ապրում են ՌԴ-ի Կրասնոդար և Ռոստով քաղաքներում: Այստեղ նրանք այցելում են միայն ու միայն հայկական եկեղեցիներ, թերևս կան ռուսական ուղղափառ եկեղեցիներ այցելելու հնարավորություն ևս: Ուդիները խնամիական հարաբերությունների մեջ են մտնում բացառապես հայերի հետ, մնացածին համարում են այլազգիներ և ընդունված չէ նրանց տղա կամ աղջիկ տալ առնելը:
Վերջում նշեմ, որ իրենց լեզուն տարբերվում է հայերնից, նրանք խոսում են այլ լեզվով, իրենց բառերի մեջ կան ադրբեջանական բառեր և դա բնական է ,քանի որ ապրել են այդ պետության մեջ:
Ուդին հարսիս համար վեց ամիսն էլ բավարար էր , որ գերազանցապես տիրապետեր հայերենին ու առանց ակցենտի խոսալ հայերեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել