Past.am-ը գրում է.

Հաղորդավար Արտյոմ Կարապետյանը արդեն բավական երկար ժամանակ է՝ ամուսնացել է մասնագիտությամբ դերասանուհի Յուլյա Ֆինկի հետ, ում հետ ապրում է ընտանեկան երջանիկ կյանք, գրում է Past.am-ը:

«Մեր հանդիպումը շատ պատահական է եղել: Առաջին անգամ նա ինձ գրավել է իր արտաքին գեղեցկությամբ, այնուհետև մի քանի անգամ հանդիպելուց հետո հասկացա, որ նրա բնավորության գծերն ինձ շատ են դուր գալիս»:

Որոշ ժամանակ հանդիպելուց հետո Արտյոմը սկսում է երկմտել. մի՞թե նա այն միակն է ում այսքան փնտրել եմ, մի՞թե նա է իմ երկրորդ կեսը: Հարցեր, որոնք սկսում են մտատանջության մեջ գցել հաղորդավարին: Եվ նա ժամանակ է խնդրում Յուլիայից:

«Նրան երկար սպասել չտվեցի, ընդամենը երկու կամ երեք օր: Իմ մեջ հարցեր կային, որոնց պատասխանները ես ինքս պետք է տայի, այդ իսկ պատճառով ժամակակ խնդրեցի: Մենք շատ ներդաշնակ զույգ ենք, բայց դրա հետ միասին մենք շատ տարբեր ենք: Ես համաստեղությամբ երկվորյակ եմ, չեմ սիրում կոնֆլիկտներ, բայց շատ հեշտությամբ կարող եմ հրահրել կոնֆլիկտներ, իսկ ահա Յուլյան կարիճ է, շատ համբերատար է, սակայն երբ բարկանում է, շատ լավ է բարկանում»:

Խոսելով ամուսնու մասին՝ Յուլյան միշտ հիացմունքով է պատմում իր և ամուսնու հարաբերությունների մասին:

«Արտյոմը, թերևս, այն եզակի տղամարդկանցից է, ում հետ երբեք չես ձանձրանա, նա չի սիրում միապաղաղություն, իսկ ես մի քիչ ուրիշ եմ: Օր լինում է, երբ ես բացարձակ ցանկություն չեմ ունենում տնից դուրս գալու»,- հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է դերասանուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել