-Պադրե, եթե որևէ մեկը առաջին օրինակն արտագրելիս սխալ թույլ տար, այդ սխալը պիտի կրկնվեր մնացած օրինակներում և այն այլևս չի ուղղվի, եթե չկա բնագրի հետ համեմատելու հնարավորություն:
-Որդյակս, մենք այդպես ենք վարվել հարյուրավոր տարիներ… Բայց քո ասածի մեջ հետաքրքիր բան կա,-այս խոսքերն արտասանելուց հետո նա իջավ նկուղային հարկ, որտեղ հսկայական սնդուկներում պահվում էին հարյուրամյակներով չբացված բնագրերը:
Երբ մի անբողջ օր նա դուրս չեկավ բնագրերի պահոցից`անհանգստացած երիտասարդ վանականն իջավ նրան փնտրելու: Պադրեին գտավ անմիջապես, նա նստած էր հորթի կաշվից պատրաստված հսկայական գրքի դիմաց, գլխով խփում էր գետնահորի հատակին և ինչ-որ անհասկանալի բան էր քրթմնջում:
Կապտուկներով ծածկված, հողոտ դեմքի վրայով արյուն էր հոսում, մազերը խճճված էին, իսկ հայացքն անորոշ:
-Ի՞նչ է պատահել, պադրե,-հարցրեց այդ տեսարանից ցնցված երիտասարդը:
- Celebrate, - տնքաց վանահայրը, - բնագրի բառն էր` c-e-l-e-b-r-a-t-e , այլ ոչ թե celibate :
Celebrate – տոնիր, ուրախացիր,
Celibate – ժուժկալ եղիր (սեռական զսպվածությունը կաթոլիցիզմի հիմքերից մեկն է):
Ասել է թե`կարդա բնագրերը, սկզբնաղբյուրները, այլ ոչ թե դրանց մեկնաբանությունները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/1040390199317590
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել