Փաստորեն նախկին նախարարի Սաթիկին տված հարցազրույցի ժամանակ` նախկինում մաստիկային հուշերի ֆոնի վրա դպրոցական դրամահավաքների լեգալացումը փոզմիշ պիտի լինի:
Շատ ուսուցչուհիների մոտ լրջագույն խուճապ է նկատվում: Կան առաջարկներ անգամ արդեն հավաքված և հավաքվելիք գումարները հետին թվով ձևակերպելու:
Եթե Լևոնը հետևողական լինի իր առաջին հրամանին, հույս կա նաև որ առաջիկայում հնարավոր կլինի աշակերտներին փրկել նաև տխմարագույն գիրք-տետրերի,ծախսատար և անիմաստ ատրիբուտների և ուսման հետ որևէ կապ չունեցող այլ զրթուզիբիլի, նախկինում պարտադիր, ձեռք բերումից:
Վատ չի լինի...
Դժվար է լինելու նաև այն տնօրենների համար, որոնք պատրաստ են ընդունել անգամ երկկուսակցական լինելու սուրբ առաքելությունը, միայն թե չզրկվեն վերևների բարեհաճությունից: Ասում են, որ կան տնօրեններ, որոնք արդեն չորրորդ անգամ պիտի կուսակցություն փոխեն, ու եթե նախկին երկուսի զնաչոկները արդեն պատմության գիրկն են անցել, ներկա երկուսինը` մի ձև պիտի համադրվի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել