Մի՛ շտապեք լվանալ կրծկալը, քանի դեռ չգիտեք ՍԱՀարմարավետ և գեղեցիկ ներքնազգեստը թանկարժեք է, և դրան պետք է վերաբերվել խնամքով: Հակառակ դեպքում դրանք կծառայեն շատ կարճ ժամանակ:

Կրծկալը լվանալու կանոնները կօգնեն ավելի երկար կրել դրանք և պահել կատարյալ վիճակում:

1. Կրծկալի վրա հաճախ նշված է լինելում, թե ինչպես պետք է լվանալ: Այդ փոքրիկ գրությանը պետք է ուշադրություն դարձնել: Որոշ կրծկալների վրա, օրինակ, գրված է, որ դրանք չպետք է չորացնել լվացքի մեքենայի օգնությամբ

2. Կրծկալը լվանալու համար օգտագործեք հատուկ պարկեր, իսկ եթե դրանք չունեք, հեշտությամբ կարելի է պատրաստել բարձի երեսից

3. Կրծկալը լվացեք մոտավորապես նույն քաշ ունեցող հագուստի հետ, օրինակ՝ եթե բլուզների, զուգագուլպաների, վերնաշապիկների հետ: Ոչ մի դեպքում դրանք մի լվացեք ծանր ջինսերի կամ կոպիտ գործվածքի հագուստի հետ

4. Սպիտակեցնող հեղուկներ մի օգտագործեք

5. Չորացնելիս այն զգուշորեն կախեք չորանոցին ու ոչ մի դեպքում մի կիրառեք ամրակ

6. Լվանալիս օգտագործեք փափկեցնող միջոցներ

7. Կրծկալը ոչ մի դեպքում մի կրեք 3 օրից ավելի: Այն արագորեն կորցնում է կառուցվածքը: Էլաստիկ թելերը նախատեսված չեն նման ծանրաբեռնվածության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել