«Մխիթարյան կրթահամալիր» այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի իրավապաշտպանները հանդիպեցին կրթական մասով տեղակալի հետ: Վերջինս նրանց ծանոթացրեց հաստատության պայմաններին՝ ցույց տալով ննջասենյակները, ճաշարանը, դասասենյակները: 

Կրթահամալիրի աշխատակազմն ու աշակերտները գտնվում էին արձակուրդում, ինչի պատճառով իրավապաշտպանները համակողմանի ուսումնասիրության հնարավորություն չունեցան:

Այնուամենայնիվ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին հաջողվեց առանձնազրույց ունենալ երեք աշակերտների հետ, որոնք, չնայած արձակուրդին, գտնվում էին դպրոցում: Խոսելու ընթացքում երեխաները նշեցին, որ դպրոցի պայմաններից ու մանկավարժների վերաբերմունքից բողոքներ չունեին: 

Պաշտպանի աշխատակազմը պատրաստվում է գրություններ ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին, ինչպես նաև բազմակողմանի ուսումնասիրություն կատարելու նպատակով, դասերը վերսկսելուց հետո, Պաշտպանի աշխատակազմն անակնկալ այց է կատարելու կրթահամալիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել