Հարգարժա´ն պարոն Արամ Աբրահամյան,

Հարգելի´ պարոն Նիկոլ Փաշինյան,

Ստեղից ընդեղից փողով կլյաուզաներ տպող թերթիկների տե´ր և տիկի´ն գլխավոր խմբագիրներ,

Վատ նորություն ունեմ Ձեզ համար: Ես ու իմ բոլոր ընկերները արդեն վաղուց կրպակների մոտ կանգ չենք առնում ու թերթ չենք գնում: Ձեր գործունեության մասին տեղյակ ենք առավոտները լրատվական կայքերի տված մամուլի տեսություններից միայն: Ու վերջ: Հա, մեկել Արամ Աբրահամյանի խմբագրականներն ենք առանձին մտնում կարդում: Ու վերջ:

Հիմա Ձեզ կասեն, թե էս իմ պես վարվողները քիչ են, բանի տեղ մի դրեք. խաբում են Ձեզ: Մի բան մտածեք, թե չէ մի քիչ էլ ու Դուք կգրեք, Դուք կկարդաք ու ուրախանաք:

Բարի ժամանց Ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել