Թշնամուն միշտ ձեռնտու է մեր տոն օրերը, ուրախալի օրերը և պայծառ օրերը «սև օրեր»-ի փոխելը: Բացառություն չէ և Մարտի մեկը` գարնան, ծաղկունքի և զարթոնքի օրը... Զավեշտալին այն է, որ ավելի շատ ու ավելի բարձր գոռում են Մարտի 1-ի մասին նրանք ովքեր թքած ունեն 2008-ի այդ օրը զոհվածների հիշատակի վրա, նրանց ոչ թե իրականում դա է հետաքրքրում այլ նոր «Մարտի մեկեր» կազմակերպելու արնախում ցանկությունը: Հարգելով զոհերի հիշատակը, դատապարտելով այդ սպանությունների բոլոր մեղավորներին, ես միևնույն է գտնում եմ որ շահարկում են նրանց մահը հենց մեղավորները... Մարտի մեկը իմ համար գարնան ու ծաղկունքի օր է և ես չեմ պատրաստվում այն նշել որպես սգո օր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: