Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, միլիոնատեր գործարար, պոկերի սիրահար Բիլ Պերկինսն այս անգամ որոշել է գրազ կնքել «պոկերի արքա», հայազգի դերասան Դեն Բիլզերյանի հետ: Գրազի իմաստն այն է, որ նա ոչ ուշ, քան մինչև մայիսի 31-ը, պետք է հեծանվով 48 ժամում Լոս Անջելեսի իր տնից հասնի Լաս Վեգաս:

Նշենք, որ քաղաքների միջև հեռավորությունը 447 կմ է: Գրազը հաղթելու դեպքում Դեն Բիլզերյանը կվաստակի 600 հազար դոլար:

«Պոկերի արքան», սակայն, խոստովանում է, որ արդեն 18 տարի է, հեծանիվի ղեկին չի հայտնվել:

Պերկինսը Բիլզերյանի հետ պայմանավորվածությունն անվանել է «իր կյանքի ամենամեծ խենթությունը»: Պերկինսը պոկերի իր կարիերայի ընթացքում վաստակել է ավելի քան 2,5 մլն դոլար:

1765812

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել