Երեկ կարդացի, թե Աննա Գրիգորյանն իրեն ինչ արտահայտություն է թույլ տվել ու առհասարակ իրեն ինչպես է պահում մարդկանց հետ։ Սուտ կլինի, որ ասեմ, թե զարմացա։ Աննան միշտ էլ այդպիսին է եղել, բայց քանի որ առաջ այլ գործով էր զվաղվում, նրա բառապաշարի վրա ուշադրություն դարձնող չկար։
Իհարկե կողմ եմ, որ երիտասարդ տղաներն ու աղջիկները աշխատեն վաղ տարիքից։ Դա կոփում է մարդուն, ավելի ուժեղ ու տոկոն է դարձնում։ Ու դեմ չեմ, որ մարդիկ մատուցողություն, կամ այլ աշխատանք են կատարում։ Բայց երբ ամենասովորական մատուցողուհուն, ով մի կերպ Բրյուսովն է ավարտել, բերում ես եթեր հենց սրճարանից, մեծ հույսեր ունենալ պետք չէ։
Այո, Աննան տարիներ շարունակ մատուցողուհի է եղել Երևանի սրճարաններից մեկում ու ասեմ՝ առանձնապես չի փայլել իր դաստիարակված խոսքով ու կոկիկ վարքով... մանրամասների հարցում լռում եմ՝ չցանկանալով վնասել նրան... ու այն, որ այսօր արդեն դերասանուհի Աննան իրեն թթու խոսք ասած երիտասարդին պատասխանում է «Համարդ գրի, հարցերդ լուծեմ, այ հոգնած» տեքստով ու իրեն վատ է պահում շրջապատում բնական է ... Աննայի համար։
Եթերում պետք է դերասաններ ու կրթված հաղորդավարներ լինեն, ասել եմ ու կասեմ։ Սովետի ժամանակ էշ չէին, որ հարյուրներից մեկին, կամ երկուսին էին եթեր թողնում... Հիմա ի՞նչ վիճակ է։ Ում ոզում բերում են եթեր ու նրանք էլ իրենց ոնց ուզում, կամ ոնց կարողանում, պահում են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=200856896941079&id=100010503090855
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել