Խոսենք աշխարհի գեղեցկագույն երկրներից մեկի մասին, որը, չնայած նրան, որ կարճ պատմություն ունի, տարածաշրջանի հզորագույն պետությունն է:
- Իսրայելում կյանքի մակարդակը ամենաբարձրն է Մերձավոր Արեւելքում: Այդ երկրում յուրաքանչյուր բնակչին հասանելիք ՀՆԱ-ը ավելի բարձր է, քան Մեծ Բրիտանիայում:
- Իսրայելը աշխարհում առաջին տեղն է գրավում իր տարածքում գտնվող թանգարանների թվով (համեմատած բնակչության թվի հետ):
- Բնակչության կրթվածության մակարդակով աշխարհում առաջատարներից մեկն է: Իսրայելի 10 000 քաղաքացիներից 145-ը գիտնականներ են (համեմատության համար նշենք, որ Ճապոնիայում այդ թիվը կազմում է 70/10 000, իսկ ԱՄՆ-ում՝ 80/10 000):
- Իր հիմնադրման օրից սկսած Իսրայելը ավելի շատ Նոբելյան մրցանակներ է ստացել (համեմատած բնակչության թվի հետ), քան ցանկացած այլ պետություն: Նոբելյան մրցանակի դափնեկիրները Իսրայելում ավելի շատ են, քան Չինաստանում, Մեքսիկայում կամ Իսպանիայում:
- Իսրայելցիների կյանքում կրոնը շատ մեծ դեր է խաղում: Հուդայականության օրենքների համաձայն՝ ուղղահավատ հրեան պարտավոր է հետեւել 613 պատգամների:
- Իսրայելի մայրաքաղաքը Երուսաղեմն է, որը համարվում է նաեւ Պաղեստինյան ինքնավարության մայրաքաղաքը: Իսրայելի պետական լեզուներն են իվրիտը եւ արաբերենը:
- Իսրայելի դրոշի վրա պատկերված է Դավիթ արքայի աստղը:
- Իսրայելը աշխարհի առաջատարներից մեկն է նաեւ երկրում հրատարակվող գրքերի քանակով, գիտա-հետազոտական ինստիտուտների արդյունավետության մակարդակով, ինչպես նաեւ առողջապահութան ոլորտում ունեցած նվաճումներով:
- Իսրայելում շաբաթ օրը ոչ մեկին աշխատելիս չես տեսնի: Այդ օրը նախատեսված է հանգստի համար:
10. Իսրայելյան բանակում մի այսպիսի օրենք կա. եթե հրեա զինվորը գերի է ընկել, նրանից պահանջում են ոչինչ չթաքցնել թշնամուց եւ ամեն ինչ ազնվորեն պատմել նրան, եթե դա վերջինիս այդքան հետաքրքրում է:
Նյութի աղբյուր՝ http://goo.gl/rem0D
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել