Ով այսպես նախորդ 2 օրերին հասարակության ուշադրությունը սևեռվեց Մալաթիայի տոնավաճառի խանութպաններին բողոքի ելույթներին: Չդիտարկելով նրանց պահանջների իրավացիությունը պետք է նշել,որ տոնավաճառային առևտուրը իրեն Հայաստանում սպառել է: 1990-ական թթ ժողովրդական սպառման ապրանքները ասֆալտից ,,բարձրացան,, տոնավաճառներ,իսկ այժմ ՀՀ քաղաքացիները նախընտրում են գնումներ կատարել ,,մոլերում,, կամ այսպես կոչված բրենդային խանութներում: Որակի առումով չեմ կարող դեռ 100 տոկոսով դրական արտահայտվել,բայց հարմարավետության առումով կարծում եմ շահեկանորեն վերը նշված առևտրի վայրերը առանձնանում են տոնավաճառներից: Մեր խանութպանները,որքան էլ դա դաժան և հակասոցիալական է հնչում,պետք է ընկալեն,որ տոնավաճառային առևտուրը անցյալում է: Տոնավաճառի առևտրականները նույնիսկ ապագա չեն կարող ունենալ եթե նույնիսկ այլ տոնավաճառի տարածք ընտրեն: Սա բնական գործընթաց է և քաղաքակիրթ առևտրին այլընտրանք չկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել