

Ես, որ Աննային միշտ հեռուստացույցով եմ տեսել ու հաճելի տպավորություն եմ ստացել նրա վարքից, դրան բնականաբար չէի հավատում։ Բայց երեկ, երբ տեսա թե ինստագրամի իր էջում Աննան ինչպես է խոսում մի երիտասարդի հետ, մազերս բիզբիզ կանգնեցին։
«Համարդ գրի, հարցերդ լուծեմ, այ հոգնած»,- սա Աննայի պատասխանն է մի երիտասարդի, ով համարձակվել էր «չգովաբանել» նրան իր նկարի տակ։ Շարունակության մասին չեմ խոսում, ամեն ինչ պարզ է...

Գուցե հնավոճ եմ, բայց իմ կարծիքով եթերում պետք է լինեն մարդիկ, ովքեր առնվազն գրագետ են և դաստիարակված, որ օրինակ կծառայեն երիատսարդներին ու նրանց նմանվելը ամոթ չի լինի։ Իսկ որ նման լեքսիկոնով աղջիկները վատ օրինակ են և նմանակման վատ առարկա, կարծում եմ պարզ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել