Ընդհանրապէս աւելի քան տարօրինակ է, որ որոշ «ազնիւ մարդիկ» Հայաստանում չեն գտնում իրապէս եւրոպական կողմնորոշում ունեցող եւ «Հայաստանի անկախութեան համար պայքարող» քաղաքական ուժ։ Դիտեցի Արմէն Շեկոյեանը զրոյցը Ազատ Արշակեանի հետ։ Կարծես թէ Արմէն Շէկոյեանը չգիտէ որոշ մանրամասնութիւններ, բայց Ազատը ոչ միայն չի օգնում այլեւ․․․Նա ասում է, որ1987 թ. ստեղծուած ԱԻՄ-ն ու 1990 թ.-ին ԱԻՄ-ից պառակտուելու ճանապարհով ստեղծուած Հանրապետականն ու Ք-դմկրատականը միաժամանակ են ստեղծուել։ Ազնիւ չէ։ 1987-ից 1990 թթ. երեք տարիները քաղաքագիտական առաջընթացի տեսանկիւնից տասնամեակների տարողութիւն ունեն։ ԱԻՄ-ը գորբաչովեան բարենորոգումների շնչի կամ արցախեան շաժման ծնունդ կազմակերպութիւն չէր։ ԱՅն առաջին այլընտրանքային կազմակերպութիւնն էր (իր «Անկախութիւն» շաբաթաթերթով) ամբողջ կոմունիստական կայսրութիւնում եւ ինքն էր նպաստում շարժումների ստեղծմանը (նաեւ Արցախեան ինքնորոշմանը)։ Ազատն ու Աշոտը Մովսէսի նախաձեռնութեամբ 1989-ին միացել են ԱԻՄ-ին, իմ օրհնութեամբ ընդգրկուել ԱԻՄ ղեկավարութեան կազմում (ես այն ժամանակ արտաքսուած էի)։ Իմ բռնի արտաքսման պայմաններում իրենց 1990 թ.-ի քայլերն արդարացնելու համար Ազատը նաեւ ասում է, թէ ԱՄԿ-ԱԻՄ կանոնադրութեամբ կարելի էր մինչեւ անկախութեան հանրաքուէն իբրեւ թէ գաղափարական տարաձայնութիւններից ելնելով սեփական կուսակցութիւններ ստեղծել։ Այո, հստակ էր, որ Հայաստանը պիտի լիներ բազմակուսակցական երկիր, բայց միայն կոմունստական միակուսակցական բռնապետութիւնից անկախանալուց՝ անկախութեան հանրաքուէից յետոյ։ Այնպէս որ մինչ հանրաքուէն ԱԻՄ-ից դուրս գալը լաւ բան չէր։ (Կարող էր արուել կամ ինքնորոշման պայքարը թուլացնելու նպատակով, կամ էլ ճղճիմ նկատառումներով)։ Պատանեկան տարիներից իմ կեանքի տարբեր փուլերի գործընկեր, զինակից Ազատ Արշակեանը բաւական մեծ ներդրում ունի Հայաստանի պետականութեան վերականգման գործընթացում ու իր փառքն աւելացնելու համար պէտք չունի անցեալի գունազարդման եւ մանաւանդ կեղծիքների։ Բոլոր խօսքերս կարող եմ հաստատել վաւերագրական փաստաթղթերով եւ Ազատի ինձ գրած նամակներով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/986678564741220?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել