

- ես համոզված եմ, որ հայերը շուտով կնշեն ոչ թե Հայոց ցեղասպանության տարելիցը, այլ կտոնեն Արևմտյան Հայաստանի ազատագրման տոնը: Իսկ Կարսում, Արդահանում, Արարատի վրա, Սասունում, Տրապիզոնում կծածանվի հայկական դրոշը:
Ավելի ամբողջական պատկերացում կազմելու համար այս գործչի մասին, որի <շուրթերով> երբեմն ասվում է այն, ինչ <մտորում> են կրեմլում, մեկ այլ մեջբերում.
Պետդումայի կլոր սեղանի ժամանակ, որի ընթացքում քննարկվել է 2 երկրների՝ ՌԴ-ադրբեջան փոխհարաբերությունները, նա ասել է-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռևս երիտասարդ է և կարող է երկիրը կառավարել ինքնուրույն, կամ-«Որպեսզի Ռուսաստանը բարելավի իր ֆինանսական և տնտեսական վիճակը, պետք է սննդամթերքը ձեռք բերի ոչ թե Արևուտքից. այլ հարավից և մասնավորապես, Ադրբեջանից»: Առավել հատկանշական է այն, որ ավելի վաղ Ժիրինովսկին ասել էր, որ Թուրքիայի հարցերը պետք է ուրիշի ձեռքով լուծել: Եվս մեկ մեջբերում-«Չլիներ Լենինի սխալը, չէր լինի Թուրքիան, կլիներ հզոր Հայաստան»:
Մնում է նրանից սպասել, որ մի օր էլ մասնավորապես ասի-<չլիներ Պուտինի <սխալը>, 4 միլիարդի զենք չէր վաճառվի ադրբեջանին>, կամ -< չլիներ գորբաչովի <սխալը>, չէր լինի Բաքվի և Սումգաիթի կոտորածները>:
Եվ այսպես շարունակ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/961087947315734?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել