Ընդդիմությանը պարտադրվեց մի խաղ, որում նա մնաց առանց առաջնորդի: Բայց խոսել այն մասին, թե ընդդիմություն չկա, կարծում եմ՝ սխալ է: Նախ այն պատճառով, որ այս իրավիճակն ընդդիմությանը տարավ դեպի նորացում և ինքնամաքրում: 2008 թվականից հետո, երբ իշխանությունը հանձնվել էր, իսկ ընդդիմությունն այդ կապիտուլյացիան չընդունեց և դրանից տարիներ անց սկսեց երկխոսել, արդեն իսկ պարզ էր, որ իշխանափոխությունը քիչ հավանական է: Պարզ էր, որ պետք էր շարունակել ինչ-որ գործընթացներ, որպեսզի պահպանեն դեմքը: Բայց այդ ամենը միաժամանակ տարավ դեպի լարվածության անկում, չնայած այն այդքան անհրաժեշտ էր ընդդիմությանը: Արդյունքում նրանք եկան հասան ճակատամարտին առանց փամփուշտների, քանզի ճանապարհին օդ շատ էին կրակել: Մի պահ փորձ արվեց թանկով վաճառել մեռնող իշխանին, բայց գնորդի արճիճն էլ, պարզվեց, քիչ է: Ճակատամարտը հետաձգվեց և իշխանությունը շահեց ևս 4 տարի: Այս ամենի միջով անցնելուց հետո, ըստ իս, ընդդիմությունը ունի մեկ ճանապարհ. միառժամանակ դադարեցնել պայքարի գոնե ակտիվ շրջանը, ետ քաշվել, թույլ տալ, որ իշխանությունը, չունենալով ռեալ վտանգ, լճանա, սկսի ինքն իրեն ուտել, զորքերում հիվանդություն տարածվի և ներքին մրցակցություն ի հայտ գա: Եվ միայն դրանից հետո գնալ ճակատամարտի նոր առաջնորդով. միայն հաղթելու:
Սյունակում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել ոչ միայն Ejournal-ի,
այլև Հայաստանի իշխանական և ընդդիմադիր գրաքննիչների տեսակետին:
Ինչ արած:
այլև Հայաստանի իշխանական և ընդդիմադիր գրաքննիչների տեսակետին:
Ինչ արած:
Նյութի աղբյուր՝ http://www.ejournal.am/news/internal-affairs/2013-01-11/860/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել