Անպայման դիտեք... Այնքան ենք օտարացել, որ այս ամենը սովորական բնույթ է կրում...
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում կիսվել է հայրենական արտադրողների օտարամոլության մասին իր մտքերով: «Մի՞թե օտարն արդեն հարազատ է դարձել մեզ համար»,- հռետորական հարց է տվել Սամվել Կարապետյանն՝ իր ասածը հիմնավորելով բազմաթիվ օրինակներով, երբ հայկական ապրանքների վրա հայերենով անվանումը կա՛մ առհասարակ բացակայում է, կա՛մ ստորադասված է ռուսերենին և անգլերենին: