Ինձ ամենաշատը նյարդայնացնող երևույթներից մեկը մուննաթով հեռացող սփյուռքահայերն են ու այդ հեռացողների շուրջ հայոց հարց սարքողները։ Հեռանում են, թող հեռանան, որովհետև ոչ գալներուց բան հասկացանք, ոչ էլ գնալն է շոշափելի հետևանքներ ունենալու։
Ասեմ, որ սա բնականաբար բոլոր սփյուռքահայերին չի վերաբերվում, ովքեր գալիս են Հայաստան ու անգամ հեռանում են Հայաստանից։ Քավ լիցի, չի կարելի բոլորին մի արշինով չափելու դատել։ Խոսքը վերաբերվում է կոնկրետ մարդկային տեսակին, որ եսիմ որ ջհանդամից փախչում-գալիս է Հայաստան, մի քիչ քուջուջ է անում այստեղ, բախվում է հայաստանյան իրականության խնդիրներին, որոնց բախվում ենք բոլորս ու հետո քիթը ցցում, մի հատ էլ մուննաթ է գալիս, որ իրենց լավ չընդունեցին, պայմաններ չստեղծեցիին, այս չարեցին, այն չարեցին ու հեռանում երկրից։ Հետո էլ հարյտնվում են խելոքներ, ովքեր մի վայնասուն են բարձրացնում, թե «ամա՜ն, նրանք նեղացան ու հեռացան»։
Հարգելիներս, պետք է նկատեմ, որ Հայաստան եկող շատ սփյուռքահայերի մոտ ի սպառ բացակայում է այն փաստի գիտակցությունը, որ իրենք են Հայաստան եկել, այլ ոչ թե Հայաստանն է իրենց մոտ գնացել։ Նման տեսակի մարդիկ չեն ուզում հասկանալ, որ երբ դու գալիս ես պատմական հայրենիք, երևի թե «ինչ կարող է տալ ինձ Հայաստանը» հարցի կողքը, առնվազն պետք է լինի նաև «Ինչ կարող եմ տալ ես Հայաստանին» հարցը, ինչպես նաև այն պարզ իրողությունը, որ զուտ հայրենադարձության փաստը իրենց վերին արտի ցորեն չի սարքում ու առավելություններ չի տալիս տեղաբնակների նկատմամբ։
Թե չէ գալիս են ու սկսում են բողոքի գիրքը․ Սուրիայում ասպես չէր, Պեյրութում ասանք չկար, Ամերգայեն եգած եմ ու խիստ հիասթափված եմ, բաբամ, ես է՞լ բեդք է թաքսեր մուծեմ․․․ Սիրելի հայրենակիցներ, արյունակիցներ, եղբայրներ ու քույրեր, ովքեր ծնվել են սփյուռքում ու ինչ-ինչ պատճառներով հայտնվել են հայրենիքում, դիմում եմ Ձեզ․ Հայաստանը լավ երկիր է, բայց ունի բազմաթիվ թերություններ, որոնց անխուսափելիորեն բախվում ես՝ ապրելով այստեղ ու մուննաթներ անելու փոխարեն, կամ միացեք այստեղ ապրողներին ու պայքարեք ավելի լավ ու բարեկեցիկ երկիր ստեղծելու համար, կամ էլ լուռ հեռացեք՝ առանց պիտակավորումների ու մուննաթների։ Հայաստանը ինչքան էլ վատը լինի, ձեր ռմբահարվող ու իսլամիստներով հեղեղված երկրորդ հայրենիքներից վատը չի ու ի վերջո, դուք եք այնտեղից փախել եկել Հայաստան, ոչ թե Հայաստանն է վեր կացել ու եկել արաբական աշխարհ։