Past.am-ը գրում է.

Դերասանուհի, ում կյանքը մեկ օրում փոխվեց: Դեր, որը ճակատագրական եղավ նրա համար: Հմուտ խաղի միջոցով հեռուստադիտողը նրա հետ ապրեց մի ամբողջ կյանք ու ճակատագիր: Դերասանուհի, ում կհիշենք «Որբեր» և «Աննա» հեռուստասերիալից:

Past.am-ը ներկայացրել է գեղեցկուհի, դերասանուհի Արփինե Իսրայելյանի ընտանեկան երջանկության գաղտնիքը:

Դերասանուհին ամուսնացել է բեմադրող-նկարիչ Ներսես Սեդրակյանի հետ, ում հետ հանդիպել է «Որբերը» հեռուստասերիալի նկարահանման հրապարակում:

«Ես ինքս իրատես անձնավորություն եմ և երբեք իդեալներ չեմ ստեղծում ինձ համար: Երբեք էլ չեմ ստեղծել, բնական է` միշտ էլ մտածում էի ինչպիսին կլինի, սակայն, բարեբախտաբար, նա այնպիսին է, ինչպիսին ես կուզենայի նրան տեսնել»:

Ամուսնությունից հետո նրա կյանքը լիովին փոխվեց: Որոշ ժամանակ նա հեռացավ հեռուստաէկրաններից և չէր նկարահանվում որևէ մի հեռուստանախագծում: Հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում ամուսնությունից հետո, Արփինե Իսրայելյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է.

«Ես ինձ բացահայտեցի նորովի: Ամուսնությունից հետո ես դարձա էլ ավելի հոգատար, քան` կայի: Իմ մեջ բացահայտեցի նաև, որ խանդոտ եմ, սակայն բախտս բերել է. ամուսինս երբեք առիթ չի տվել իրեն խանդելու»:

Նշենք նաև, որ վերջերս համացանցը տարածվեց Արփինե Իսրայելյանի հղի լինելու մասինլուրերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել