Այնքան դավաճանություն, ատելություն, բռնություն
անհեթեթություն կա ամենասովորական մարդ արարածի մեջ,
որ բավական է մատակարարելու աշխարհի ցանկացած բանակ ցանկացած օր և լավագույնը սպանության մեջ նրանք են,
ովքեր քարոզում են ,մի սպանիր և լավագույնն ատելության մեջ նրանք են, ովքեր քարոզում են սեր և լավագույնը պատերազմի մեջ նրանք են, ովքեր քարոզում են խաղաղություն: Ովքեր Աստված են քարոզում, իրենք Աստծո կարիք ունեն ովքեր խաղաղություն են քարոզում, չունեն խաղաղություն ովքեր խաղաղություն են քարոզում, չունեն սեր: Զուշացեք քարոզիչներից, զգուշացեք գիտուններից, զգուշացեք նրանցից,
ովքեր միշտ գիրք են կարդում: Զգուշացեք նրանցից, ովքեր նողկում են աղքատությունից կամ պարծենում դրանով
զգուշացեք նրանցից, ովքեր հեշտ են գովում, նրանք սպասում են պատասխան գովեստի: Զգուշացեք նրանցից, ովքեր հեշտ են քննադատում նրանք վախենում են իրենց չիմացածից:
Զգուշացեք նրանցից, ովքեր անվերջ ամբոխներ են որոնում
միայնակ նրանք ոչինչ են զգուշացեք միջակ տղամարդուց, հասարակ կնոջից, զգուշացեք նրանց սիրուց: Նրանց սերը միջակ է և միջակություն է փնտրում, սակայն հանճար կա նրանց ատելության մեջ բավական հանճար` սպանելու համար քեզ սպանելու ցանկացած մեկին չունենալով միայնություն
չհասկանալով ինչ է դա` նրանք կձգտեն կործանել ամենն,
ինչ տարբեր է իրենցից չկարողանալով ստեղծել արվեստ: Նրանք չեն հասկանա` ինչ է դա իրենց անհաջողությունը նրանք կընդունեն արարիչների պես ասես դա բոլորի անհաջողությունն է չկարողանալով սիրել լիարժեք, նրանք քո սերը կհամարեն թերի, իսկ հետո նրանք կատեն քեզ ու նրանց ատելությունը կլինի կատարյալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/788912301241550?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել